The HALO Trust կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։
Կազմակերպության տվյալով, նշված ժամանակահատվածում աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
The HALO Trust կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։
Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո։
Պայթյունի վայրում աշխատում են իրավապահները, ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Ֆելիքս Հարությունյանը.
«Տեղում աշխատում է օպերատիվ քննչական խումբը: Դեպքի բոլոր հանգամանքները, բոլորի անձնական տվյալները պարզելուց հետո տեղեկատվություն կտարածենք», - ասաց Ֆելիքս Հարությունյանը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը