Երեկ՝ մարտի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Նոր Խարբերդ Այգեգործական ընկերության 1-ին փողոցի բնակիչ՝ 66-ամյա Ալեքսան Խ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 02։00-ից մինչև 04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 հոգի ապօրինի մուտք են գործել իր տուն, ծեծի ենթարկել, կապել ձեռքերն ու ոտքերը, որից հետո ածելիով մարմնի տարբեր մասերին վնասվածքներ պատճառելով՝ պահանջել են գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները տուժածին ծեծելուց հետո հափշտակել են նրա տանը պահվող 8500 ԱՄՆ դոլարը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Ղուկասյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի և տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Փարմանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Փարմանյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը