«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Մեր կարծիքով՝ Եմենի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում գտնի։ Ռազմական լուծում գոյություն չունի»,-Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի համար արված հայտարարության ժամանակ, հաղորդում է haqqin.az-ը:
«Անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով: Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությմամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի»,-ասել է Իրանի նախագահը։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը