Վարչապետի ընտրության ոչ վճռորոշ, բայց առանցքային ինտրիգը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն, որն ապրիլյան, այսպես ասած, որոշումներից առաջ ընտրել է նոր Գերագույն մարմին, հայտարարել է, որ կընդունի ՀՀԿ ներկայացրած վարչապետի որևէ թեկնածուի: ՀՅԴ այդ հայտարարությունն, անշուշտ, տրամաբանական է, եթե նկատի ունենանք նաև այն, որ կոալիցիոն հուշագրով անգամ վարչապետի թեկնածուի առաջադրումը ՀՀԿ իրավունքն է: Միևնույն ժամանակ, Դաշնակցությունն, իհարկե, մինչև Սերժ Սարգսյանի առաջադրման շուրջ որոշակիությունը, բավականին բազմիմաստ մեսիջներ էր հղում իր հնարավոր դիրքորոշման մասով՝ փորձելով թերևս ստանալ ՀՀԿ թեկնածուի աջակցության առավել բարենպաստ պայմաններ: Ինչ է ստացվել ՀՅԴ-ի մոտ, առայժմ դժվար է ասել, սակայն ապրիլին վարչապետի թեկնածության առաջադրման հարցում հայաստանյան քաղաքական գործընթացների տրամաբանության տեսանկյունից շատ ավելի կարևոր և առանցքային է ոչ թե ՀՅԴ-ի դիրքորոշումը ՀՀԿ վարչապետի նկատմամբ, այլ «Ծառուկյան» դաշինքի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը խորհրդարանում երկրորդ ուժն է և հանդես է գալիս ընդդիմության դիրքերից, հայտարարել է իրեն ընդդիմություն: Առանցքայինն այստեղ է՝ կսատարի՞ Ծառուկյանը Սերժ Սարգսյան վարչապետի թեկնածությանը, թե՞ ոչ: Ընդ որում՝ ինտրիգը հնարավոր կոալիցիան չէ, այլ հետագա քաղաքական ավելի լայն գործընթացները:

Բանն այն է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը կայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու որոշում, ընդ որում՝ անկախ ձևակերպումից, ապա դա հիմք կտա եզրակացնելու, որ առաջիկա չորս տարիների համար, փաստորեն, բաց է մնալու երկրորդ ուժի հարցը՝ այդ հասկացության, այսպես ասած, ընդդիմադիր իմաստով: Որովհետև եթե «Ծառուկյան» դաշինքը այս անգամ էլ գա համաձայնության Սերժ Սարգսյանի հետ, ապա հազիվ թե հնարավոր լինի հետագա չորս տարիներին և մասնավորապես 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը Ծառուկյանի միջոցով փակել ընդդիմադիր ընտրազանգվածը կամ բողոքական ընտրազանգվածը:

Հետևաբար Ծառուկյան-Սարգսյան այդ պայմանավորվածությունը կա՛մ կնշանակի, որ իշխանությունը համոզված է՝ այլևս չկա բուֆերի խնդիր, կա՛մ կնշանակի, որ Ծառուկյանն այլևս սահուն կերպով դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից, և նրա տեղը ընդդիմադիր դիրքավորման մասով կզբաղեցնի, ըստ ամենայնի, որևէ նոր ուժ, որի ձևավորումը չի կարող լինել առանց իշխանության մասնակցության: Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ նոր ուժը կամ բևեռը չի ձևավորվի ներառելով նաև «Ծառուկյան» դաշինքի մի զգալի մաս, սակայն կլինի ակնառու ինդիկատոր, որ Ծառուկյան քաղաքական գործոնը ավարտում է իր, այսպես ասած, անմիջական քաղաքական դերակատարության տասնամյակը: Եթե դաշինքը կայացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ քվեարկելու հստակ որոշում, ինչն, իհարկե, չի խանգարի ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին Սարգսյանին ընտրել վարչապետ, ապա այս դեպքում դա ինդիկատոր է, որ Ծառուկյանը ունի 2022 թվականի հետ կապված ծրագրեր և հավակնում է առնվազն երկրորդ դիրքը պահպանելուն, եթե, իհարկե, հաջորդ չորս տարիներին չլինի որևէ փոփոխություն և Սերժ Սարգսյանի հետ որևէ հարցում պայմանավորվածություն: Ահա այդ մասով վարչապետի քվեարկության ընթացքում ոչ վճռորոշ, բայց թերևս առանցքային ինտրիգը հենց այստեղ է՝ ինչ դիրքորոշում կունենա «Ծառուկյան» դաշինքը, քանի որ դրանով կնախանշվի հետագա չորս տարիներին քաղաքական զարգացումների մի որոշակի վեկտոր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Սասու՛ն, անցյալդ հիշեցնե՞մ՝ որտեղ ես ավարտել․․․ Սամվելյան (video) «Լեշը փռել են ու հարձակվել վրան․ ի՞նչ թեմաների մեջ է Սասուն Միքայելյանը» (video) Ձեզ պետք էր ազատել․ ինչի՞ դիմաց է Փաշինյանը 5 միլիարդի պարգևավճար դուրս գրել․ Մեսրոպ Առաքելյան (video) Քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ․ Արամ Վարդևանյան (video) Անգրագետ Սասու՛ն, էդ ցանկությունդ գիտե՞ս՝ ինչ է լինելու․․․ մանկավարժ (video) Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video) Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. փաստաբան (video) Վարդան Ղուկասյանը պետք է շտապ վիրահատվի․ փաստաբանը մանրամասներ հայտնեց (video) Աբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am