SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Մարետա Խ.-ն, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 21-ին՝ «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ՝ 3-րդ հարկի բաց պատուհանից վայր ընկնելու հետևանքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 21-ին ոտիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում մարտի 21-ին Լռռու մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր էր ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը