«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ես չգիտեմ, թե ով ինչի համար է պայքարում, բայց այս պահին մարզպետ կա, մարդն աշխատում է: Ինքն իրա տեղում է, բայց իրա տեղի վերաբերյալ չգիտեմ ինչու՝ քննարկումներ կան, եւ ով է դա շահարկում, չեմ հասկանում: Այդպիսի թեմա չկա»:
Երեկ «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե թեժ ապրիլին ընդառաջ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր որդուն Արարատի մարզպետ դարձնել եւ այդպիսով մարզը վերցնել իր վերահսկողության տակ:
Մամուլը գրել է, որ այդ նպատակով Հովիկ Աբրահամյանը «կենաց-մահու» պայքար է մղում Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների դեմ:
Ըստ Ալիկ Սարգսյանի, սակայն, խոսակցություններն աբսուրդ են, արհեստածին են: «ՀԺ»-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքականություն վերադառնալու ակտիվացումներ չի նկատել, մասնավորապես, որդուն մարզպետ դարձնելու մասով, Ալիկ Սարգսյանը նկատել է. «Հովիկ Աբրահամյանի որդին պատգամավոր է, չեմ կարծում, որ իրենց նման պաշտոն է պետք: Չկա նման խոսակցություն: Ոնց կար իրանց գործերին են, աշխատում են, չեմ կարծում, որ իրանց դա պետք է կամ շահագրգռվածություն չեմ տեսնում: չեմ կարող ասել՝ քաղաքականություն վերադառնում է, բայց մարզպետի պահով բան չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը