«Խնդիրը» թելադրված է թվում սլավոնական մայր հայրենիքից
ՀՀ ԱԳՆ-ն երբևէ քաջություն կունենա՞ բացատրվելու սլավոնական մայր հայրենիքի ԱԳՆ-ի հետ և վերջնականապես պարզելու, թե ի՞նչ գիտեն նրանք Նժդեհի մասին փաստերով, որ չգիտենք մենք, և թե ինչքա՞ն է շարունակվելու այս գրոհը: Վրաստանում սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսը կարող է ծաղիկներ դնել Թիֆիլսում խոյացող Հեյդար Ալիևեի մոնումենտալ արձանի առաջ և պահանջել Երևանում քանդել Նժդեհի արձանը: Չգիտեմ ի՞նչ բաղկացուցիչներ ունի ՛՛սլավոնական ժողովուրդների ազգային կոնգրեսը՛՛ Վրաստանում՝ ռուս-ուկրաինական-բելոռուսական-լեհական-բուլղարական-սերբական և այլն և ինչպես են նրանք համաձայնեցնում ընդհանուր մոտեցումները մասնավորապես Նժդեհի կերպարի մասին, բայց տարօրինակ է, որ Հարավային Կովկասում սույն կոնգրեսը ՛՛ֆաշիզմի, ազգայնականության և անջատողականության՛՛ միտումներ է տեսնում ի դեմս Գարեգին Նժդեհի արձանի, հազիվ թե իմանալով Նժդեհի գործունեությանն առհասարակ, բայց Հարավային Կովկասի և սլավոնական հայրենիքների զանազան օջախներում ներկայումս թռիչքային զարգացումներ ապրող ֆաշիզմի և ազգայնականության դրսևորումների դեմ պայքարելու պահանջ չի ներկայացնում: Բարձրացված հարցի առաջնային ընկալմամբ ՛՛խնդիրը՛՛ թելադրված է թվում սլավոնական մայր հայրենիքից: Այս մասին գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատռյանը՝ անդրադառնալով Վրաստանում սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսի այն կոչին, ըստ որի պահանջում են քանդել Երևանի կենտրոնում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանը:
