Ինչպես է լուսանկարիչը Կեմերովոյում հրդեհի ժամանակ 30 երեխայի փրկել

ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Աքսյոնովը հայտարարել է, որ հայտնաբերված են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի հետեւանքով բոլոր 64 զոհվածների մարմինները: Նա ճշտել է, որ իշխանությունները տվյալներ չունեն անհետ կորածների մասին։ «Անհետ կորածներ չկան: Մենք տեղեկատվություն չունենք այն անձանց վերաբերյալ, որոնք չգիտեն՝ որտեղ են գտնվում իրենք հարազատները»,-ասելէ Աքսյոնովը: ԱԻՆ-ում նաեւ հաստատել են, որ հրդեհից զոհվել է 41 երեխա: Բոլոր զոհվածների աճյունները հանձնվել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մասնագետներին, 27 մարդ ճանաչված է վեց զոհվածների նույնականացման համար կպահանջվի լրացուցիչ փորձաքննություն, նշել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ կեմերովցի ակտիվիստ Ռասիմ Յարոլիեւը հայտնել է, որ առեւտրի կենտրոնում հրդեհից հետո անհետ կորածների որոնմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամները տվյալների ստուգումից հետո ճշտել են զոհվածների եւ անհայտ կորածների իրենց ցուցակը:

 «Տեղեկատվության ստուգումից հետո ցուցակը 86-ից կրճատվել է մինչեւ 77 մարդ: 25 նույնականացված զոհվածներ, 39 անհայտ կորածներ եւ 13 մարդ, որոնց կորելու մասին մեզ տեղեկատվություն է տրամադրել բնակչությունը»,-ասել է նա: Կեմերովոյի առեւտրի կենտրոնի ձերբակալված ղեկավարներն ու աշխատակիցները լրագրողներին հայտարարել են, որ առեւտրի կենտրոնը կարող էր այրվել հրկիզման հետեւանքով, իսկ հրդեհային ազդասարքը ինչ-որ մեկի կողմից անջատվել է հրդեհի սկսվելուց 15 րոպե առաջ:
Երիտասարդ լուսանկարիչ Եվգենին պատմել է,որ  «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում շուրջ 30 երեխայի է փրկել՝ օգտագործելով հակագազը, որը կար իր ռեկվիզիտում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Եվգենիի խոսքով՝ իր ընկերությունը մանկական խաղահրապարակում, որը ամենամոտն էր կինոսրահներին, միջոցառումներ էր անցկացնում։ Լուսնակարիչն առաջիններից մեկն է նկատել հրդեհը։ Նրա ռեկվիզիտում հակագազ է եղել ,նա հագել է այն և օգնության շտապել։ Քանի որ նա մանկական միջոցառումներ անցկացնելու լավ փորձ ուներ, արագությամբ կարողացել է հավաքել երեխաներին և դուրս բերել այրվող սրահից։ Եվգենին չէր էլ մտածում, որ մյուս սրահներում կարող են անօգնական մարդիկ փակված լինել։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am