Ո՞ր նախարարին «կզոհաբերեն» ՀՅԴ-ականները. սեւ ամպեր են կուտակվել. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ՀՅԴ-ականները մտադիր են «կոսմետիկ» փոփոխություններ անել կառավարությունում: Մասնավորապես, սեւ ամպեր են կուտակվում ՀՅԴ-ի երկարամյա նախարարներ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխին, թե ում «կզոհաբերեն»՝ դեռ պարզ չէ:
Բայց որ հին դեմքերին ՀՅԴ-ն պատրաստ է փոխարինել միայն հին դեմքերով, ավելի քան ակնհայտ է: Այս օրերին կառավարության կազմում տեղավորվելու փորձեր է անում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ավելին՝ հանուն պաշտոնի, նա անգամ ավելի բարյացկամ է դարձել լրագրողների նկատմամբ, ինչը նախկինում դժվար էր տեսնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում