Երեկ՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչներ, 37-ամյա Գևորգ Ի.-ն, 31-ամյա Աննա Ի.-ն, 7-ամյա Գագիկ Ի.-ն, 10-ամյա Արփինե Ի.-ն, 3-ամյա Արևիկ Ի.-ն, 34-ամյա Կարապետ Ի.-ն, 35-ամյա Արփինե Պ.-ն, 5-ամյա Մերի Ի.-ն, 3-ամյա Կարեն Ի.-ն, 1-ամյա Դավիթ Ի.-ն:
Վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում՝ Հնաբերդ գյուղի 8-րդ փողոցի իրենց տանը՝ կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:
Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը