«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է նաև ներքաղաքական թեմաների` ասելով, որ ինչքան էլ քաղաքականությունից հեռու է, այնուամենայնիվ. «Ես ժողովրդի մի մասն եմ և իմ մաշկի վրա զգում եմ բոլոր փոփոխությունները, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում»: Նա մտահոգություն է հայտնել ՀՀ-ում տիրող իրավիճակի կապակցությամբ` ընդգծելով. «Ում որ չի մտահոգում, երևի մեր երկրի մասին ո՛չ մտածում է, ո՛չ բան: Իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կեսը, եթե ոչ ավելին, գտնվում են օտար երկրներում, թողել-գնացել են այստեղից: Իրենք այն մի կաթիլ ջուրն էին, որ կաթում էին մեր ջրաղացին, հիմա գուցե Ամերիկայում, Ֆրանսիայում ալիքներ են դարձել: Իհարկե, հպարտ եմ դրա համար, բայց պետք է տեղական ռեսուրսներն էլ պահել, պահպանել: Ես չեմ էլ մեղադրում գնացողներին, եթե գնացել են, գնացել են ոչ լավ կյանքից: Երկար տարիներ նույն վիճակն է: Հույս ունենանք, որ լավ կլինի ամեն ինչ»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը