Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի դեմ հարձակումը՝ ռուսաստանյան ռազմական նյարդային քիմիական զենքի օգտագործմամբ, հսկայական միջազգային արձագանք է առաջացրել: Միացյալ Նահանգները հրահանգել է վտարել իր տարածքից 60 ռուսաստանցի դիվանագետ և փակել Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Մեծ Բրիտանիայի տարածքում իրականացված թունավորումը անչափ անամոթ և չմտածված գործողություն էր, որը վտանգեց բազմաթիվ մարդկանց կյանքեր»,- նշել է Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահը: Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, սակայն, դա հաճախ թույլ չեն տալիս Մոսկվայի գործողությունները: «Միացյալ Նահանգները դիմել է այս քայլի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բրիտանիայի տարածքում իրականացված հարձակմանը»,- ասել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անտոնովը կարծում է, որ Վաշինգտոնի գործողությունները հակասում են նախագահներ Թրամփի և Պուտինի վերջերս տեղի ունեցած կառուցողական հեռախոսազրույցին: Վերլուծաբանների կարծիքով սա կարող է դառնալ Թրամփի վարչակազմի համար շրջադարձային կետ: «Սա փաստացի հայտարարություն է, որ մենք այլևս Ռուսաստանի նման պահվածքի հետ չենք համակերպվելու, որ անորոշությունների և հերքումների հետևում այլևս թաքնվել չի ստացվելու»,- ասում է ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն: Փորձագետները համոզված են՝ Պուտինի գործողությունները համարժեք են լինելու, սակայն ավելացնում են, որ հավանաբար Մոսկվան ապագայում կրկին անգամ կմտածի ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքում նման թունավոր հարձակումներ կազմակերպելուց առաջ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը