Բակո Սահակյանի հանձնարարությամբ Արցախում ծառայողական հետաքննություն է սկսվել epress.am կայքի հրապարակման հիման վրա, որում Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը պնդում է, որ Արցախի ոսիկաններն իր հանդեպ հակաօրինական գործողություններ են կիրառել:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով աղջկա պնդումների և ներկայացրած պատմության մասին, նշեց, որ արդեն սկսվել է ծառայողական հետաքննություն. «Համապատասխան հանձնարարականները տրվել են Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը: Պետք է մանրամասնորեն քննվի այդ միջադեպը, և, եթե եղել է նման բան, անպայման պետք է պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր կատարել են անօրինական գործողություններ»:Դ. Բաբայանի խոսքով՝ աղջիկը պետք է անմիջապես դիմեր, ոչ թե սպասեր 2 ամիս. «Ինչքան ես հասկացա, դա եղել է փետրվարի սկզբին, և պայմանավորվածություն է եղել իր հետ, որ պետք է դիմում ներկայացնի Արցախի մարդու իրավունքների պաշտպանին: Դա անմիջապես պետք է արվեր, որովհետև տաք հետքերով ավելի հեշտ է, և շահարկումների հավանականությունն իջնում է»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը