Հայաստանի Գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հասատատում են, որ Ասյա Խաչատրյանը համապատասխան դիմում է ներկայացրել ՀՀ դատախազություն:
«Դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով», – Aysor.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ, իր հարցազրույցում Ասյա Խաչատրյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտում Արցախի ոստիկանության ծառայողները իրեն ծեծի են ենթարկել։ Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ին դեպքի հետ կապված որևէ մեկնաբանություն չէին տվել՝ ասելով, որ Հայաստանի իրավապահները քննում են հաղորդումը և այդ մասին կխոսեն ավելի ուշ։
Կատարվածին անդրադարձել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և տեղեկացրել, որ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում է կայացրել։
«Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի», – հայտարարել էր Արցախի ՄԻՊ-ը։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը