Դարձնենք Հայաստանը ազատ. «Երկիր Ծիրանի»-ին դիմում է ԵՄ-ին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերովգերագույն հանձնակատար տիկին Ֆեդերիկա Մոգերինիին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն ԹորբյորնՅագլանդին  Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոնՆիլս Մուժնիեկսին  Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանություններիկոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն Մոսլեր–Թյորնշտրյոմին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Միշել Նիկոլետիին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգիկոմիտեի նախագահ պարոն Գեիլ Ռոջերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովիՀավասարության և Ոչ–Խտրականության կոմիտեի նախագահ տիկինԷլվիրա Կովաչին Հայաստանի Հանրապետությունում՝ Եվրոպական Միությանպատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն  Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ  Միլսին  Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան պարոն Մաթիաս Քիսլերին  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄիացյալԹագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին  Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնՋովաննի Ռիչուլիին  Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկիին  Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային  Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին  Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա–Կայմակտչիևային  Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնԷրիկաս Պետրիկասին  Շվեդիայիդեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մարտին Ֆրեդրիկսոնին   Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնՊետր Միկիսկային  Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին  Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնԳիորգի Սագանելիձեին ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԶԱՏ Հայաստանի Հանրապետությունը սահուն կերպով անցում է կատարում ավտորիտարիզմից` վերահսկվող ժողովրդավարությունից դեպի տոտալիտարիզմ: Դեպի տոտալիտարիզմ ընթացող ճանապարհը նաև սկիզբ առավ Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալումից հետո, որը դարձավ կեղծված սահմանադրական հանրաքվե, որի հիմքում է ընկած նույն անձի կողմից որպես պետության առաջին դեմք պաշտոնավարման շարունակականության ապահովումը: Ցավալի է, բայց Հայաստանը, ինչպես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ հանրապետություններ, կրկնում է իրողությունը` նույն անձի և նույն կուսակցության կողմից քաղաքական մենաշնորհի տիրապետումը մեկ տասնամյակից ավելի: Հայաստանի ժողովուրդը մեծ հույսեր էր կապում խորը բարեփոխումների միջոցով և ժողովրդավար պետությունների աջակցությամբ հասնելու ժողովրդավար քաղաքական կառուցվածքի ներդրմանը: Սակայն ձախողված բարեփոխումները, Հայաստանի իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն այդպես էլ գործնական գնահատականի չարժանացան պարտականությունների նկատմամբ միջազգային վերահսկողություն իրականացնողների կողմից, ինչն էլ, իր հերթին, Հայաստանը դարձրեց կատարյալ ձախողված պետություն: Պետություն, որտեղ շուրջ 3 միլիոն բնակչությունից 1 միլիոնն աղքատ է, 3 միլիոն բնակչությունից 11%-ը ծերեր են: Պետություն, որի արտաքին պետական պարտքը 2018 թվականի ավարտին կկազմի 7 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը: Պետություն, որտեղ տարիներ շարունակ մարդիկ հետապնդվում են քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվիզմի համար, պետություն, որտեղ մարդկանց մեկ մարդու կեղծ ցուցմունքի հիման վրա կարող են տարիներ շարունակ պահել բանտախցում և նրանց նկատմամբ ցուցաբերել անմարդկային վերաբերմունք, պետություն, որտեղ կին քաղաքապետի թեկնածուին (ով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր էր) և նրա վստահված անձ դստերը, ովքեր հայտնաբերել էին ընտրակեղծարարներին, կարող են ուղիղ եթերում ոստիկանության աշխատակիցները բռնության կիրառմամբ զրկել ազատությունից, միայն թե` կոծկեն ընտրակեղծարարությունը (տես` https://www.youtube.com/watch?v=7-Luyz8-lU8  ): Այս բռնության հետևանքով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի թեկնածու և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, նրա վստահված անձ և դուստր Լիլիթ Դրամփյանը ստացել է գլխուղեղի ցնցում և հոսպիտալացվել, թեպետ հարուցված քրեական գործի շրջանակում նրանց ճանաչել են տուժողներ, սակայն գործը կարճվել է ապացույցների անբավարար լինելու հիմքով: Հետագայում` այս անպատժելիությունն իր արտացոլումը ստացավ Երևանի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի նիստի ընթացքում, երբ տեղի ունեցավ հարձակում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»  խմբակցության անդամների նկատմամբ` բռնության գործադրում, սեռական ոտնձգություն և առևանգում (տես` https://www.youtube.com/watch?v=zA9DScLnGMI ): Սովորական դարձած` ընտրություն անվան տակ զանգվածային կեղծիքների միջոցով իշխանության բռնազավթումը ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների կողմից գրեթե միշտ գնահատվել է որպես «խախտումների հետ միասին` մեկ քայլ առաջ»: «Մեկ քայլ առաջ» գնահատականով նաև Հայաստանում ամրապնդվեց ավտորիտարիզմը, ինչը դարձավ շուրջ մեկուկես միլիոն մարդու գաղթի պատճառ, իսկ Սերժ Սարգսյանի կողմից Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումն ավելի նպաստավոր դարձրեց տոտալիտարիզմի ամրապնդումը: 2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը շուտով` ապրիլի կեսերին, նոր խորհրդարանական քաղաքական կառուցվածքի ներքո պետք է ընտրի երկրի առաջին դեմքին` վարչապետին: Այդ վարչապետի թեկնածուն հավակնում է դառնալ Սերժ Սարգսյանը, ով օրենքներով ամրագրում է բացարձակ բռնապետին «վայել» լծակներ, որոնց միջոցով ստեղծում է կուռ միանձնյա կառավարություն, և այս ամենի հետ մեկտեղ` օրենքի ընդունմամբ ամրագրում է դրույթներ, որոնց միջոցով սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքները թե՛ կառավարության նիստերի և թե՛ Երևանի ավագանու նիստերի ժամանակ: Ժողովրդավարական ընթացակարգերի անտեսմամբ 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվել են օրենքներ` կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու և  լրագրողներին արգելելու ներկա լինել Երևանի ավագանու նիստերին (տես`http://parliament.am/draftreading_docs6/2/K-265_DR2.pdf, http://parliament.am/draftreading_docs6/2/K-265-3_DR2.pdf): Հարգելի գործընկերներ, մենք համոզված ենք, որ Դուք նույնպես ափսոսում եք Հայաստանի կողմից ստանձնած պարտականությունների ձախողման համար, ինչից ելնելով դիմում ենք Ձեզ հանրագրով` անհապաղ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Հայաստանում տոտալիտարիզմի կայացումը, այն է.

  • ժամանակակից տեխնոլոգիաները հաճախակի անհնար են դարձնում Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ իշխանության ներկայացուցիչների ցինիզմի և ագրեսիվ վարքագծի դրսևորման քողարկումը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Սերժ Սարգսյանի մոտ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ Երևանի ավագանու նիստերին թույլ չտալ մասնակցել հանրությանը և լրագրողներին,
  • Հայաստանում հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնյաների կողմից էթիկայի կանոնների և հասարակական հաշվետվողականության  անտեսումը կրում են համատարած բնույթ և կարիք ունեն քողարկման` լրատվամիջոցների գործունեության սահմանափակմամբ և ուժային լծակների կիրառմամբ,
  • 2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը գրեթե ամբողջությամբ  վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից և իրեն համար վտանգ չի ներկայացնում` այս ուղղությամբ Սերժ Սարգսյանը հանգիստ է, սակայն ժողովուրդն է անհանգիստ, քանի որ այն որպես խորհրդարան չի  իրականացնում իր առաքելությունը,
  • Սերժ Սարգսյանը մշտապես դրսևորել է էթիկայի կանոնների, թափանցիկության և հասարակական հաշվետվողականության  անտեսում, այժմ էլ ցանկանալով դառնալ վարչապետ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, ինչն անթույլատրելի իրողություն է` Սերժ Սարգսյանը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից այն որոշումների համար, որոնք ընդունելու է հանրության անունից,
  • Երևանի ավագանին Սերժ Սարգսյանի համար դարձել է անվերահսկելի, ինչն ակնառու դարձավ 2018 թվականի փետրվարի 13-ին, և Սերժ Սարգսյանը միջոցներ է ձեռնարկում` արգելելու լրագրողներին ներկա գտնվելու Երևանի ավագանու նիստերի դահլիճում, այս հանգամանքը սահմանափակում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը ավագանու նիստերի վերաբերյալ, ինչպես նաև` դարձնում է առավել վտանգավոր Երևանի ավագանու նիստերին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»  խմբակցության անդամների աշխատանքը,
  • էթիկայի, թափանցիկության և պետական հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան և պաշտոնեական դիրքի չարաշահումը դառնալու են տոտալ,
  • քաղաքական դիրքորոշման և քաղաքացիական  ակտիվիզմի դրսևորման համար բռնաճնշումները` բանտարկումներ, բռնություններ, ընդհուպ մինչև սպանություններ` դառնալու են տոտալ:
  Հարգանոք` Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ   Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am