Ընկերներս հերթով գնում են։
Ինձ ժպտացող ծաղկավաճառը, որ ամեն Աստծո օր ինձ հարցնում էր՝ «գործերդ ո՞նց են»,- չկա։
Թերթի կրպակն էլ քանդեցին։
«Հիմա թերթն ու՞մ է պետք»,- ասում է արեւահարված դեմքով, կլորիկ փորով տղամարդը,
ով թերթի կրպակի տեղն «օբյեկտ» է դրել` ուտելու տեղ:
Ինձ էլ համոզում է, թե «արի մեզ մոտ՝ քյաբաբ կեր, ի՞նչ թերթ»։
Մեր շենքի կոշկակար Անաստասն էլ գնաց։
Մեր շենքի էն առաջին հարկի Սուսան տատին էլ գնաց, ով ամեն առավոտ տեսնում էր ինձ ու օրհնում։
Փոքրիկ խանութի հաց վաճառող Արուսն էլ գնաց, ում հազիվ էի սովորեցրել, որ հացը փոխանցելուց ժպտա։
Ավտոբուսում իմ կողքին միշտ նստող ծանոթ աղջիկն էլ չկա։
Մնացել են մեր բակի շներն ու կատուները, որ ամեն առավոտ նայում են դեմքիս՝ մի կտոր հացի սպասելիքով։
Ու՞մ եմ պետք, ո՞վ եմ ես իմ քաղաքում, եթե իմոնք չկան, քաղաքը, շենքերն ու փողոցներն` անծանոթ, հիշողությունս` ինձնից գողացած, կարոտներս, սպասումի հետ ամայացել են։ Բոլորն արտագաղթել են արդեն։
Հիշողություն չկա այլեւս... որտեղ ամեն բան անցյալ է այլեւս։
«Ես էլ մի օր կգամ»,- ասում եմ ընկերներիս, երբ հարցնում են հեռվից հեռու, թե ե՞րբ ես գալու։
Ընկերներս էլ հերթով ծիծաղում են, թե «մնա, վերջինը՝ դու ես։ Դուռն ամուր կփակես»։
Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը