‹‹Դեպքի մասին ոչ ոքի չեմ ասել, քանի որ վախեցել եմ, որ ինձ էլ կծեծեն››, հայտնել է վկան

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր`  մարտի 26-ին,  շարունակվեց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստը:  Այս մասին հայտնում է forrights.am-ը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվեց վկա Խաչիկ Մինասյանը: Փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց հրապարակել Խաչիկ Մինասյանի նախաքննական ցուցմունքները՝ էական հակասություններ նկատելով վերջինիս նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև: Սակայն Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ ունի առողջական խնդիրներ և այլևս ի վիճակի չէ նիստին մասնակցելու:
Վկայի նախաքննական ցուցմունքները հապարակվեցին այսօր: Իր նախաքննական ցուցմունքերում վկա Խաչիկ Մինասյանը պատմել է, որ դեպքի գիշերն ինքը եղել է հերթապահ և տեսել է, թե ինչպես ժամը 02.00-ի սահմաններում Նորիկը գնացել է ‹‹կապտյորկա››, որտեղ գտնվել են Գնել Թևոսյանը, Մովսես Ազարյանը, Վաչե Սահակյանը, Վարազդատ Ասատրյանը, վերջիններս միասին օղի են խմել: Որոշ ժամանակ անց  Գնելը և Նորիկը դուրս են եկել ‹‹կապտյորկա››-ից և մտել են 408 ննջասենյակ, որտեղ քնում էր Հայկազը, որից հետո նրանք Հայկազի հետ դուրս են եկել սենյակից և գնացել են ‹‹կապտյորկա››, որտեղից լսվել են հայհոյանքներ, հետո Հայկազը վերադարձել է ննջասենյակ:
Մի քանի րոպե անց Գնելը, Վաչեն, Նորիկը և Մովսեսը, Վարազդատը նորից են գնացել  408 ննջասենյակ, այնտեղից լսվել են Վաչեի և Մովսեսի ձայները, հետո Հայկազը բղավել է՝ ‹‹էս ինչ եք անում››: 408 ննջասենյակում որոշ ժամանակ մնալուց հետո Վաչեն ու Մովսեսը դուրս են եկել, այնուհետև նրանց են միացել Գնելն ու Նորիկը՝ Հայկազի հետ միասին: Վկայի խոսքերով Հայկազն ընկած է եղել Գնելի ու Նորիկի ուսերին, վերջիններս նրան քարշ տալով իջեցրել են աստիճաններով ներքև:
 Մոտ 10 րոպե անց մեկը եկել է՝ ‹‹զինվորական բաճկոն հագին և ձեռքին էլ հատակի փայտ››, և սկսել է ննջասենյակի մոտից ՝ աստիճաններն իջնելով մաքրել: ‹‹ Հայկազի արյան հետքերն էր մաքրում››,- իր ցուցմունքում նշել է վկան: ‹‹Ես վախից ոչ կարողանում էի խոսել: Դեպքի մասին ոչ ոքի չեմ ասել, քանի որ վախեցել եմ, որ ինձ էլ կծեծեն››,- հայտնել է վկան:
Մեկ այլ ցուցմունքում էլ վկան հայտնել է, որ նախկինում կեղծ ցուցմունքեր է տվել և ստել է, իսկ դեպքի օրը միջանցքում ոչ ոք չի եղել, այս ամենն էլ  լսել է ուրիշներից: Նախաքննական ցուցմունքների հրապարակումներից հետո, վկան հայտնեց, որ չի ցանկանում պատասխանել որևէ հարցի, քանի որ դրանք իրեն են վերաբերում՝ խորհրդակցելով իր փաստաբանի հետ որոշել է իրեն վերաբերող ոչ մի հարցի չպատասխանել:
Այնուհետև տուժող կողմը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանի հայրը նախորդ նիստի ժամանակ մոտեցել է վկային և հայտնել, որ պատրաստվում է գնալ իստիտուտ և նրա հետ հանդիպել: Վկան էլ հաստատեց վերջիններիս խոսքը: Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ  ամաստանյալներին հորդորեց՝ զգուշացնել իրենց հարազատներին, զերծ մնալ վկաների հետ հանդիպումներից: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am