Կեմերովոյում հրդեհից զոհվածների թվում 41 երեխա կա.սահմռկեցուցիչ լուսանկարներ դեպքի վայրից
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել Է 41 երեխա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, վկայում են զոհվածների ցուցակները, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում: Ընդամենը ցուցակներում 64 զոհվածների ազգանուններն են, որոնցից 41-ն անչափահասներ են: Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, որոնք այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը:
Կեմերովոյից սոցցանցերում տարածվում են հրդեհի ու զոհերի մասին պատմող սահմռկեցուցիչ լուսանկարներ

