2018թ.-ի մարտի 21-ին ստացված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ առաջիկայում քննության կառնի Անդրեաս Ղուկասյանի գործը: Այս մասին հայտնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ից:
Դատարանը խնդրել է մինչեւ 2018թ. ապրիլի 11-ը ներկայացնել համապատասխան ապացույցներով հիմնավորված այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի նկատմամբ Կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտման եւ դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին:
Տեղեկացնենք, որ 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել էր «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի գանգատը:
Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել էր Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը:
ՄԻԵԴ-ը Անդրեաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն էր տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղեր ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:
Այնուամենայնիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չէին առաջադրվել:
Հայտնելով իրենց մտահոգությունը այս առնչությամբ, 2018թ. մարտի 10-ին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով կոչ էին անում ՄԻԵԴ-ին հետեւողականություն եւ պատասխանատվություն դրսեւորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել եւս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը