«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2017 թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով մի քանի օր առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել։
Այս աղմկոտ գործը շուտով կուղարկվի դատարան։ Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը, սակայն, սույն գործով մեղադրյալ Արգամ Հովիկյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են։ Եթե նախաքննության սկզբում նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, ապա այժմ իրավիճակը փոխվել է։ Գործի վերաբերյալ հարցերին է պատասխանել Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանը։
– Մամուլում գրվեց, որ Արգամ Հովիկյանը դեպքի պահին խմիչքի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել։ Այդ մասով փորձաքննության արդյունքները կա՞ն։
– Նա ի սկզբանե հայտարարել է, որ ոգելից խմիչք օգտագործած չի եղել, իսկ թմրանյութի մասով ինքնասպանության փորձ կատարելուց հետո իրեն մորֆի են ներարկել, որ վիրահատեն, հետո են նմուշ վերցրել եւ փորձաքննություն նշանակել, որի արդյունքներով էլ նա թմրանյութ օգտագործած է եղել, բայց քննիչն էլ է հասկացել, որ դա ներարկված մորֆին է։ Վիրահատական փաստաթղթերը գործում կան։
– Ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ կա՞ն։
– Այո՛, իր կնոջ եւ կնոջ տատի ցուցմունքներ են, որոնք առերես հարցաքննության ընթացքում էլ են պնդել։ Հիմնականը դրանք են։
– Իսկ 3-ամյա երեխայի հայրը հարցաքննվե՞լ է:
– Նա հարցաքննվել է եւ ասել, որ չի բողոքում, գրել է՝ ես Արգամ Հովիկյանի դեմ բողոք չունեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը