Առատ անձրեւներ են սպասվում, ամպրոպ ու քամի
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի: Երևան քաղաքում մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
