Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վառնայում կայանալիք Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովից առաջ խոսել է լրագրողների հետ՝ ներկայացնելով պաշտոնական Անկարայի եվրաանդամակցության հեռանկարները։
«ԵՄ-ի հետ ամուր հարաբերություններ ունենք։ Ժամանակ առ ժամանակ լինում են շրջաններ, որ մեծանում է լարվածությունը։ Չնայած ԵՄ-ը տանող ճանապարհին մեր առջև ականներ դրվեցին, այնուամենայնիվ մենք շարունակեցինք մեր նպատակային ուղին։ ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը»,-ասել է Էրդողանը։
Վերջինս նշել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի որոշ ուժեր խոչընդոտներ չստեղծեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Մինչև հիմա Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցություններում հանդիպել է արհեստական և քաղաքական խոչընդոտների, ինչը նրա կարծիքով հանդիսանում է «երկակի չափանիշների» դրսևորում։ Ըստ նրա՝ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ այդ արհեստական և քաղաքական խոչնդոտները կվերանան։
Ermenihaber-ի փոխանցմամբ, Գագաթաժողովի շրջանակներում կխոսվի նաև ԵՄ-ի կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության մասին։
Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել այն հարցի շուրջ , որ եվրոպական մի շարք երկրներում վճռական քայլեր չեն ձեռնարկվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում: Եվ դա թուրքական կողմին չի բավարարում։ Նա պնդել է, որ PKK-ն նաև վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար։
Հիշեցնենք, որ Վառնայում այսօր՝ մարտի 26-ին տեղի է ունենում Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը