Հայկական ժամանակը գրում է.
Կիրակի երեկոյան Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» անունը կրող առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը տասնյակ մարդկանց կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են: Ողբերգության մասշտաբը շատ մեծ է, եւ բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցություն էին հղում ՌԴ-ի իշխանություններին:
Հրդեհը եւ դրան հետեւած իրադարձությունները քննարկվում են մի քանի այլ տեսանկյուններից նաեւ: Նախ՝ այն, որ առեւտրի կենտրոնը տեխնիկապես բոլորովին չի համապատասխանել անվտանգության չափանիշներին, հրդեհը սկսվելուց հետո չի հնչել համապատասխան ազդանշան: Էվակուացիան պատշաճ ձեւով չի իրականացվել, կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն իմացել, թե ինչ պետք է անեն, մարդկանց ուր ուղղորդեն, կենտրոնի ներքին հարդարման նյութերը եղել են դյուրավառ ե՛ւ այլն, ե՛ւ այսպես շարունակ: Սա, իհարկե, ողբերգության, պատկերավոր ասած՝ տեխնիկական մասն է, եւ դրա համար մարդիկ են ձերբակալվել ու դեռ կձերբակալվեն:
Բայց սա դեռ ամենը չէ: Հրդեհից հետո ժամեր շարունակ ռուսական իշխանությունները փորձել են կոծկել ողբերգության մասշտաբները: Առաջին ժամերին հաղորդվում էր 5-6 զոհվածների մասին: Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքները բավական երկար ժամանակ ընդհանրապես տեղեկություններ չէին հաղորդում: Նրանցից որեւէ մեկն այդպես էլ ուղիղ եթեր չհեռարձակեց դեպի վայրից: Միայն ժամեր անց, երբ ինտերնետային կայքերը եւ բլոգերները ահազանգեցին իրական մասշտաբների մասին, կենտրոնական ԶԼՄ-ները սկսեցին զոհվածների թվի մասին ճշմարտությանն ավելի մոտ տեղեկություններ հայտնել:
Ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականը, ինչպես նաեւ բազմաթիվ ականատեսներ հրապարակայնորեն հայտարարեցին այն մասին, որ հրդեհից անմիջապես հետո տեղում աշխատող իրավապահները սկսել են հավաքել ականատեսների հեռախոսները, որպեսզի վերջիններս չկարողանան այդ սարսափելի կադրերը հեռարձակել համացանցում: «Էխո Մոսկվի»-ն հայտնում է նաեւ, որ ոստիկանությունն ականատեսներից պահանջել են ստորագրություն տալ տեղեկություններ չհրապարակելու մասին:
Մանրամասն՝ armtimes.com-ում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը