«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում ընթացիկ տարվա պետական գնումների լրացման մասին փաստաթուղթ է ներկայացրել:
Փաստաթուղթը քաղաքապետ Գագիկ Սահակյանի կողմից հաստատվել է 2018 թ. մարտի 20–ին: Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ Սպիտակի համայնքապետարանը նախատեսում է գնման «Մեկ անձից» կատարվող ընթացակարգով 320000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուստացույց գնել:
Գնման նույն ընթացակարգով գնումների պլանում է նաեւ գրասենյակային բազկաթոռը, որի արժեքը 200000 ՀՀ դրամ է:
Իսկ նվերների եւ պարգեւների համար Սպիտակ համայնքը նախատեսում է 100 000 ՀՀ դրամ ծախսել:
Բացիկների եւ շնորհավորանքների պատրաստման ծառայության վրա էլ համայնքը կծախսի 346500 ՀՀ դրամ: Բացի այդ, նախատեսվում է նաեւ 300000 դրամի ծաղիկներ գնել:
Ի թիվս այլ ապրանքների, նաեւ 67 տուփ շոկոլադե կոնֆետների ընտրանի կգնեն, որոնցից յուրաքանչյուրն արժե 4700 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, շոկոլադե կոնֆետների ընտրանիները գնելու համար կծախսվի 314900 դրամ:
Գնումների պլանում են նաեւ «Արարատ 5 աստղ» կոնյակները: Կգնվի 63 կոնյակ, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 371700 ՀՀ դրամ:
105500 ՀՀ դրամ կծախսվի 21 ծաղկային կոմպոզիցիա գնելու համար: Յուրաքանչյուրի գինը 5000 ՀՀ դրամ է: 90000 ՀՀ դրամ էլ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 20 ծաղկային կոմպոզիցիա գնելու համար:
Սպիտակի համայնքապետարանը կգնի նաեւ 25000 ՀՀ դրամ արժողությամբ 8 ծաղկեպսակ՝ ընդհանուր առմամբ ծախսելով 200000 ՀՀ դրամ: Հուշանվերներ ձեռք բերելու համար էլ կծախսվի 205000 ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը