Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մարտի 24-ին «Շանսոն» ակումբում ծեծի է ենթարկվել Արաբկիր Վարչական շրջանի նախկին ղեկավար, «Կյաժ Էդո» մականվամբ հայտնի Էդուարդ Մուշեղյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղեկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ. com-ի թղթակիցը կապ հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն:
Մեզ հետ զրույցում «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտից» ըստ էության հաստատեցին, որ Էդուարդ Մուշեղյանը իրենց մոտ է, սակայն վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնելուց հրաժարվեցին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Շանսոն» ակումբից էլ հերքեցին լուրերը, թե իրենց ակումբում ծեծկռտուք է եղել:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը