Եթե Արևմուտքն, ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ և հակաժողովրդվարական քաղաքականության, որոշ ժամանակահատված աստիճանաբար դրականորեն վերաբերվեց հայաստանյան հարցերին, ապա վերջին 6-7 տարիներին ակնհայտ է դառնում, որ Արևմուտքն սկսում է կտրուկ քայլեր կատարել Հայաստանի դեմ:
Նախ անցած տարիներին ԱՄՆ-ը մշտապես մերժեց Հազարամյակի ծրագրում իր մասնակցությունը վերականգնելու Հայաստանի իշխանության առաջարկները և աստիճանաբար պակասացնում էր Հայաստանին հատկացվող օգնության գումարները: Այս տարի էլ, արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն ամբողջապես դադարացրեց Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելը: Իսկ ահա Եվրոպան անցյալ տարի մերժեց հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը եվրաշուկա, վերջերս Եվրադատարանն էլ հաճախակի է վճիռներ կայացնում ընդդեմ Հայաստանի և այլն: Այդ բոլորը Հայաստանի դավաճանական իշխանության գեղցիական «խորամանկության» և երկրի «անվտանգության» վերաբերյալ արտառոց պատկերացում ունենալու հետևանքն են և դեռ ավելի վատ օրեր են սպասում մեր ժողովրդին:
Աստված մի արասցե, եթե ռուս-արևմտյան հակասությունները հասնեն հարվածների փոխանակմանը, ապա Հայաստանում տեղակայված ռուսական C-300-ները, «Իսկենդերները», «Սմերչները» և այլնը անպայման առաջնահերթ թիրախներից մեկը կդառնան Արևմուտքի համար: Հայաստանին էշ նահատակի փշե պսակով զարդարողներին հայ ժողովուրդը, եթե ուզում է անկախ ապրել ու զարգանալ, պարտավոր է շուտափույթ կանխարգելիչ կործանարար հարված հասցնել և երկիրը դուրս բերել ներկա ռուսական սատանայական շրջանակից:
Երջանիկ Աբգարյան
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը