«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը փոխանցում է,որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս 60 դիվանագետների եւ փակել Սիեթլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը: Միջոցները ձեռնարկվել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ:
Արտաքսվող դիվանագետները պետք է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ԱՄՆ-ի տարածքը: Իր հերթին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 26-ին հայտնել է, որ իր երկիրը Սոլսբերիի միջադեպի կապակցությամբ արտաքսում է 13 ռուս դիվանագետների: Ռուսաստանի նկատմամբ համանման միջոցառումների մասին արդեն հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան:
Անցած շաբաթվա վերջին The Times թերթը հայտնել էր, որ, իր տվյալներով, մինչեւ քսան երկիր պատրաստ է հայտարարել վերը նշված գործի կապակցությամբ ռուս դիվանագետների արտաքսման մասին:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը