ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր լրագրողների հետ հանդիպմանը լրագրողի հիշեցմանը, որ մի առիթով նա Սերժ Սարգսյանին նվիրել է «ոսկե ռուլետկա», այս անգամ ի՞նչ է նվիրում Հայաստանի նախագահին, նշեց, որ նվերը Սերժ Սարգսյանին արել է վաղուց։
«Իրականում դա եղել է շատ տարիներ առաջ, անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը հերթական անգամ շախմատային օլիմպիադայում մեծ հաղթանակ էր տարել։ Ես շատ լավ գիտեմ, որ Սերժ Սարգսյանը Շախմատի ֆեդերացիան է գլխավորում, և ես պարզապես ցանկացել եմ, որ նա ժամանակ առ ժամանակ հանգստանա շախմատից: Ընդհանրապես, իմ կարծիքով, Սերժ Ազատովիչը սպորտում ու քաղաքականության մեջ զարմանալի հետաքրքիր շախմատիստ է։ Եվ ես կարծում եմ՝ դուք պետք է դա ընդունեք...և արդեն ընդունում են դա Հայաստանում»։
Հիշեցնենք նաև, որ 2017-ի դեկտեմբերին հարցազրույցներից մեկի ժամանակ Զատուլինը նշել էր, որ կառավարման համակարգի փոփոխությունից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնում տեսնում է հենց Սերժ Սարգսյանին, քանի որ այդ դեպքում ՀՀ ներսում կբացառվեն նաև ներքին ցնցումները:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը