Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի զոհերի և վիրավորների թվում հայեր կան. Տիգրան Բալայան
ՌԴ Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, կան հայեր,հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Նախնական տեղեկություններով հայեր կան տուժածների մեջ, առավել մանրամասն կհայտնենք ավելի ուշ»,– ասաց նա։
