Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ից տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն» ակումբ: Ինչպես փոխանցում է շվեդական ակումբի պաշտոնական կայքը, 30-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր է կնքել թիմի հետ՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:
