Զավթված երկրում ժողովրդին կեղծ մարդասիրությամբ մոլորեցնելը ցեղասպանություն է. Վ. Ավետիսյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատազրկված Վարուժան Ավետիսյանը, «Սասնա ծռեր»-ի անունից ,  «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն է փոխանցում ժողովրդին այն մասին, որ հայաստանյան իշխանությունները ազգադավ ոճրագործներ ու ներքին թշնամիներ են, նրանց հետ կարելի է խոսել միայն կոպիտ ուժով, զենքով. Հայտարարությունը առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ. «Սասնա Ծռերի հայտարարությունը

Ոմանց նուրբ զգայարանները խոցվել են, երբ ցեղասպան վարչակազմի դատարանում հրապարակվել է Սասնա Ծռեր խմբավորման մի քանի անդամի կոպիտ խոսքը ապստամբության օրերին։
«Քաղաքական» ու «քաղաքակիրթ» այդ պարոնները, որ կամա թե ակամա կողմ են միայն պետությունը զավթած և այն ցեղասպանության գործիքի վերածած հանցավոր վարչակազմի բռնությանը, իսկ վերջինիս նկատմամբ պատասխան բռնությանը դեմ են, որովհետև կամ կառավարող հանցախմբի շահառու են կամ պարզապես ուժ ու քաջություն չունեն զենք վերցնելու հանուն ազատության ու արժանապատվության, բաց չեն թողնում Սասնա Ծռերից զատվելու, բռնությունը և կոպտությունը մերժելու միջոցով համապատասխանաբար հանցախմբի բռնությունը կամ իրենց վախկոտությունն արդարացնելու պատեհ առիթը։
Ի դեպ, զլմ-ներում Արցախյան շարժման 30-ամյակի վերաբերյալ արդեն մեկ ամիս շարունակվող համարյա բոլոր քննարկումները վերաբերվում են դրա հանրահավաքային բաղադրիչին, որպեսզի տպավորություն առաջանա, թե Արցախը հանրահավաքներով է ազատագրվել։
Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ժողովուրդը վաղուց զատվել է իրենց նման ստերիլ փափկասուններից, որ բռնացողին Հայրենիք ու պետականություն են հանձնում «քաղաքական» ու «քաղաքակիրթ» վարքագծով։
Առիթն օգտագործելով, վերստին հիշեցնում ենք, որ․
ա) Հայաստանը զավթած ցեղասպան գաղութային վարչակազմը և նրան ծառայողները ազգադավ ոճրագործներ, ուստի՝ թշնամիներ են, այդ պատճառով նրանց հետ պետք է խոսել զենքով ու ապստամբության լեզվով, որը երբեմն նաև կոպիտ է լինում,
բ) զավթված երկրում ցեղասպանվող ժողովրդին կեղծ մարդասիրությամբ, խաղաղասիրությամբ կամ օրինապաշտությամբ մոլորեցնելը և բռնությանը բռնությամբ պատասխանելուց հետ պահելը ցեղասպանության հանցակցություն է»։
Վարուժան Ավետիսյան
Սասնա Ծռեր խմբավորման անունից
24 մարտ, 2018 թվական

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am