Ոմանց նուրբ զգայարանները խոցվել են, երբ ցեղասպան վարչակազմի դատարանում հրապարակվել է Սասնա Ծռեր խմբավորման մի քանի անդամի կոպիտ խոսքը ապստամբության օրերին։«Քաղաքական» ու «քաղաքակիրթ» այդ պարոնները, որ կամա թե ակամա կողմ են միայն պետությունը զավթած և այն ցեղասպանության գործիքի վերածած հանցավոր վարչակազմի բռնությանը, իսկ վերջինիս նկատմամբ պատասխան բռնությանը դեմ են, որովհետև կամ կառավարող հանցախմբի շահառու են կամ պարզապես ուժ ու քաջություն չունեն զենք վերցնելու հանուն ազատության ու արժանապատվության, բաց չեն թողնում Սասնա Ծռերից զատվելու, բռնությունը և կոպտությունը մերժելու միջոցով համապատասխանաբար հանցախմբի բռնությունը կամ իրենց վախկոտությունն արդարացնելու պատեհ առիթը։Ի դեպ, զլմ-ներում Արցախյան շարժման 30-ամյակի վերաբերյալ արդեն մեկ ամիս շարունակվող համարյա բոլոր քննարկումները վերաբերվում են դրա հանրահավաքային բաղադրիչին, որպեսզի տպավորություն առաջանա, թե Արցախը հանրահավաքներով է ազատագրվել։Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ժողովուրդը վաղուց զատվել է իրենց նման ստերիլ փափկասուններից, որ բռնացողին Հայրենիք ու պետականություն են հանձնում «քաղաքական» ու «քաղաքակիրթ» վարքագծով։
Առիթն օգտագործելով, վերստին հիշեցնում ենք, որ․
ա) Հայաստանը զավթած ցեղասպան գաղութային վարչակազմը և նրան ծառայողները ազգադավ ոճրագործներ, ուստի՝ թշնամիներ են, այդ պատճառով նրանց հետ պետք է խոսել զենքով ու ապստամբության լեզվով, որը երբեմն նաև կոպիտ է լինում,
բ) զավթված երկրում ցեղասպանվող ժողովրդին կեղծ մարդասիրությամբ, խաղաղասիրությամբ կամ օրինապաշտությամբ մոլորեցնելը և բռնությանը բռնությամբ պատասխանելուց հետ պահելը ցեղասպանության հանցակցություն է։
Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման անունից
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը