Այսօր «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը երթ էր կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում՝ իրազեկելով հանրությանը Սերժ Սարգսյանին մերժելու մասին։ Երթը մեկնարկեց Կասկադից։ Երթի մասնակիցները Դավիթ Սանասարյանի առաջնորդությամբ «Մերժի՛ր Սերժին» պաստառով ու նույնաբովանդակ վանկարկումներով Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց ու Հանրապետության հրապարակ, ապա բարձրացան վեր՝ դեպի Ազատության հրապարակ։
Ինչպես գրում է Hraparak.am-ը՝ ճակատագրի հեգնանքով թերևս Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթի մասնակիցներին դեմ հանդիման դուրս եկան Հովիկ Աբրահամյանին ու նրա ընտանիքին պատկանող մեքենաները։ Խոսքը լուսանկարում պատկերաված 50 օօ 005 համարանիշի շքեղ Mercedes-Baybach-ի և նրան ուղեկցող Toyota Land Cruiser 200-ի մասին է, որում Աբրահամյանների թիկնապահներն են նստում։
Դժվար է ասել՝ մեքենայի մեջ անձամբ Հովիկ Աբրահամյա՞նն էր, թե՞ գուցե որդին՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, ամեն դեպքում, այս մեքենաները պատկանում են հենց նախկին վարչապետի ընտանիքին։ Մեքենաները մի պահ կանգնեցին Ամիրյանից դեպի գլխավոր պողոտա թեքվող հատվածում, քանի որ երթի մասնակիցների պատճառով խցանում էր առաջացել, թերևս ներսում գտնվողները ծանոթացան պաստառների գրությանն ու լսեցին «Սերժին մերժող» վանկարկումները, այդ ընթացքում հետևի ուղեկցող ամենագնացի վարորդը բարձրացրեց ապակին՝ քողարկելով իրեն տեսախցիկներից, և մի քանի վայրկյան անց՝ արագ հեռացան։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը