«Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքը շրջանցվել է ԿԳ նախարարությունում

Սույն հոդվածի համար առիթ հանդիսացավ «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքը շրջանցող մի պատմություն: 1994 թվականին հիմնված «Գորիսի օտար լեզուների «Կարին» ՍՊԸ»-ն ԿԳ նախարարի 2001թ. ապրիլի 23-ի N133-Մ հրամանով ստացել է N 076 անժամկետ լիցենզիա, որով այս ՍՊԸ-ն ճանաչվել է ուսումնական հաստատություն և թույլատրվել է այնտեղ իրականացնել կրթություն, այսինքն պրոֆեսորադասախոսական կազմի անդամները համարվել են մանկավարժներ: Սակայն «Կարին» ՍՊԸ-ի գործունեությունը լիցենզիայի պահանջները խախտված լինելու հիմքով ԿԳ նախարարի 2009թ. մարտի 2-ի N 136-Ա/Ք հրամանով կասեցվել է, իսկ ավելի ստույգ, ըստ պետական ռեգիստրի՝ «Օտար լեզուների Կարին ՍՊԸ»-ի գործունեությունը դադարեցված է:

Օրենքի 34-րդ հոդվածի պահանջի համաձայն ոչ պետական բուհի լիցենզիայի դադարեցված լինելը նշանակում է, որ այն գոյություն չունի, հետևապես բուհի տնօրենի մանկավարժական գործունեությունն ընդհատվել է 2009թ. մարտի 2-ին: Հետևաբար 2012-ին Կարինե Մովսիսյանը հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման դիմելիս վերջին 10 տարում անհրաժեշտ 7 տարվա մանկավարժական ստաժի փոխարեն ունեցել է 6 տարի 10 ամիս և 21 օր ու իրավունք չուներ մասնակցել դպրոցի տնօրեն դառնալու համար անհրաժեշտ հավաստագրման քննությանը:
Այս մասին ս.թ. փետրվարի 12-ին դիմել եմ կրթության նորաստեղծ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ պարոն Մկրտչյանին՝ առաջարկելով տեսչության կանոնադրության «Տեսչական մարմնի գործառույթները» գլխի է. կետի համաձայն ստուգել Կարինե Մովսիսյանի ընտրության, նշանակման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
Ս.թ. մարտի 19-ին ստացել եմ մի պատասխան, որտեղ գրված է, որ ստաժը ճիշտ է հաշվարկված, քանի որ տվյալ ՍՊԸ-ն լիցենզիան կասեցնելուց հետո շարունակել է իրականացնել լրացուցիչ կրթական ծառայություններ, որի համար լիցենզավորման պահանջ սահմանված չէ և 2012թ. մարտի 30-ից այլևս կրթական գործունեություն չի իրականացրել: ԿԳ նախարարության հարգելի իրավաբաններ, նախ իմ նամակի պատասխանի կատարողը դուք պետք է լինեիք, երկրորդ, ինձանից լավ պետք է իմանաք, որ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնողների աշխատանքային ստաժը մանկավարժական չի համարվում: Նույնիսկ երաժշտական դպրոցների մանկավարժների ստաժը մանկավարժական չեք համարում, այնպես որ ակնկալում եմ ս.թ. մարտի 21-ին ԿԳ նախարարին, նույն ինքը կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահին ուղղածս նամակին գրագետ իրավաբանի պատասխան: Անահիտ Բախշյան ԿԳՆ տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ 03.2018թ.

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Սասու՛ն, անցյալդ հիշեցնե՞մ՝ որտեղ ես ավարտել․․․ Սամվելյան (video) «Լեշը փռել են ու հարձակվել վրան․ ի՞նչ թեմաների մեջ է Սասուն Միքայելյանը» (video) Ձեզ պետք էր ազատել․ ինչի՞ դիմաց է Փաշինյանը 5 միլիարդի պարգևավճար դուրս գրել․ Մեսրոպ Առաքելյան (video) Քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ․ Արամ Վարդևանյան (video) Անգրագետ Սասու՛ն, էդ ցանկությունդ գիտե՞ս՝ ինչ է լինելու․․․ մանկավարժ (video) Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video) Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. փաստաբան (video) Վարդան Ղուկասյանը պետք է շտապ վիրահատվի․ փաստաբանը մանրամասներ հայտնեց (video) Աբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am