Սուպերվարչապետության հակառակ երեսը. Սերժ Սարգսյանը լուրջ մտածելու տեղ ունի

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը նախօրեին հաստատեց կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է, որ կառավարությունն ունենալու է վարչապետ, երեք փոխվարչապետ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետ, եւ 17 նախարար: Այստեղ առանցքային բանավեճի առարկան ընդդիմության եւ իշխանության միջեւ այն էր, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, նաեւ, իհարկե, քննչական կառույցները անմիջականորեն լինում են վարչապետի ենթակայության տակ, ոչ թե կառավարության: Այսինքն՝ իրավապահ-ուժային այդ կառույցները լինելու են անմիջականորեն վարչապետի ներքո եւ հետեւաբար անմիջականորեն հաշվետու չեն լինելու խորհրդարանին:

Իհարկե, այստեղ բանավեճի մասին խոսել հնարավոր է հարաբերականորեն, քանի որ գործնականում ՀՀԿ մեծամասնությունը հաստատել է կառուցվածքը առանց որեւէ դժվարության: ՀՀԿ-ական, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե սուպերվարչապետ ստեղծելու, այլ քաղաքական մեծ պատասխանատվության ներքո դրված վարչապետ ունենալու մասին է խոսքը:
Մեծ հաշվով, պետք է արձանագրել, որ իրավիճակը այստեղ, անշուշտ, հարաբերական է, եւ ճշմարտությունը թերեւս մեջտեղում է, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է վարչապետը: Որովհետեւ, ի վերջո, վարչապետը դե յուրե ենթակա է Ազգային ժողովին, եւ եթե վարչապետը լինի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ որեւէ ուրիշ գործիչ, ապա այս դեպքում անկասկած իրականությունը կլինի Գեւորգ Կոստանյանի բնորոշմանը համապատասխան, եւ այդ վարչապետին ԱԺ մեծամասնությունը կդնի իսկապես լուրջ քաղաքական պատասխանատվության տակ՝ օգտագործելով իր առաջնային մանդատը: Եթե խոսում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ապա այստեղ արդեն ավելի հավանական է դառնում հենց ընդդիմության ներկայացրած սուպերվարչապետի տարբերակը, քանի որ քաղաքական մեծամասնությունը հազիվ թե առաջնային մանդատ կիրառի Սարգսյանի հանդեպ: Այստեղ, սակայն, առանցքային ինտրիգներից մեկն այն է, թե Սերժ Սարգսյանն իր սուպերվարչապետությունն ում հանդեպ պետք է կիրառի: Ենթադրաբար՝ հասարակության, իշխանության դիրքերն ամրապնդելու համար: Թվում է, որ դա իսկապես այդպես է, առավել եւս, որ նկատելիորեն փակվում է իշխանության գործունեությունը մի քանի ընթացակարգային մասերով: Սակայն արդյո՞ք Սարգսյանն ունի ընդհանրապես լայն իմաստով ռեսուրս փակ իշխանություն եւ փակ համակարգ, կարծր համակարգ հաստատելու համար, ունի՞ այդ հարցում արեւմտյան պահանջները աչքաթող անելու, հաշվի չառնելու հնարավորություն: Ո՛չ, որովհետեւ դա անվտանգության հարց է, որովհետեւ առանց Արեւմուտքի հետ հարաբերության Սերժ Սարգսյանը չի կարող զսպել Ադրբեջանին, Ռուսաստանն այդ իմաստով հուսալի է, եթե կա արեւմտյան այլընտրանք, այլապես Ռուսաստանի վրա հույս դնել չի ստացվի, եւ Սերժ Սարգսյանը դա լավ գիտի:
Հետեւաբար սուպերվարչապետությունը իրական քաղաքականության ռեժիմում որքան էլ ունի հանրությանը զսպելու, այդուհանդերձ՝ անկասկած նաեւ այլ նպատակ կամ գործառույթներ, եթե խոսքը հենց այդ տարբերակի մասին է եւ ոչ թե քաղաքական պատասխանատվության բեռ կրող վարչապետի մասին: Սուպերվարչապետությունը Սերժ Սարգսյանի «երաշխիքն» է Արեւմուտքի հետ հարաբերություններում ճնշման ավելացման պարագայում, երբ նրանից կակնկալվի առավել դինամիկ գործունեություն թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ համակարգային ռեֆորմների հարցում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am