«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք է գնում պետական պաշտոնյաների եւ նրանց մերձավորների մասին: Քաղաքացիների այս կատեգորիան օգտվում է հանրային ռեսուրսից, ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, եւ շատ բնական է, որ նրանց ունեցվածքի ամեն մի մետրը կամ լուման պետք է լինեն հասարակության եւ մեր՝ լրագրողներիս, ուշադրության կենտրոնում:
…Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտբոլից, եւ դա բնական է՝ պարտադիր չէ բոլոր ոլորտների մասնագետ լինել: Բայց երբ դիմացդ Հենրիխ Մխիթարյանն է հայտնվում, մեծ է գայթակղությունը նրան հարց տալու:
Եվ քանի որ հետաքրքիր, «նյութ սարքելու» թեմա դժվար է գտնել, կարելի է հարցնել… նրա փողերից եւ բիզնես ներդրումներից: (Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է փողերի ծագման մասին կասկած ունենալ՝ Բրիտանիայում հաստատ ֆուտբոլիստներին «սպիտակ» աշխատավարձ են տալիս): ֆուտբոլիստի պատասխանն էլ թեեւ մեղմ տոնով էր ու ժպիտով, բայց բավականին կտրուկ էր՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է»:
Փող հաշվելու միակ եւ լավագույն տեղը սեփական գրպանն է»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը