«Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ նշելով, որ պետք է ստեղծել վստահության կառավարություն:
Ալբերտ Բաղդասարյանը ներկայացրեց իշխանափոխության՝ իրենց առաջարկած մոդելը: «Որ պահին ժողովրդի ճնշման ներքո իշխանափոխության հնարավորություն եղավ, պետք է ժամանակոր կառավարություն ստեղծվի, որը պետք է կառավարի 2 տարի՝ ունենալով նպատակ՝ վերականգնել սահմանադրական կարգը: Ժամանակավոր կառավարությունը 3-6 ամսում պետք է նոր Սահմանադրություն ընդունի, այնուհետ պետք է անցկացվեն ընտրություններ, իսկ կեղծարարները գնան պատասխանատվության»,- հայտարարեց նա:
Այնուհետև կոչ արեց Նիկոլ Փաշինյանին միանալ պայքարին. «Մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր լսող տեսնի՝ էստեղ իշխանության կռիվ չի, ինչքան էլ իշխանության մունետիկները փորձեն էդպիսի տպավորություն ստեղծել, մեր խնդիրը Հայաստան պետության զարգացման ուղղությունը կտրուկ փոխելն է, ոչ թե միայն մարդկանց փոխելը։ Էս մարկանց մնալը դա արդեն Հայաստանի վերջն է։ Հիմա խոսք եմ ուղղում «Քաղաքացիական պայմանագրին», Նիկոլ Փաշինայնին՝ եկեք նույն նպատակով միավորվենք, որովհետեւ այդ միավորումն էլ հավատը կառաջացնի։ Միավորվենք ու մեկ էլ կտեսնենք էդ հարցը լուծվել է»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը