Այսօր տեղի ունեցավ հայ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրիգիան եւ Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի եւ ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար:
Կարինե Խոդիկյանը նշեց, որ ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է. «Մտածեցինք, որ ժամանակն է ընդլայնել նրա ճանաչման սահմանը, պահանջը վաղուց կար»: Կարիենե Խոդիկյանն իր նորաբաց կայքի շնորհանդեսին հաշված մարդկանց էր հրավիրել՝ դրամատուրգիայի զարգացման հետ անմիջական կապ ունեցողներին:
Պատվավաոր հյուրերի շարքում էին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, դրամատուրգ Նորայր Ադալյանը, դրամատուրգ Սամվել Կոսյանը եւ երիտասարդ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը, որի հոդվածը պատվիրվել է նորաստեղծ կայքի առաջին տեսական հատվածի համար:
Կարինե Խոդիկյանն ասաց, որ երիտասարդ դրամատուրգներին եւ թատերագետներին բազմիցս առաջարկել է նմանատիպ հարթակ ստեղծել, սակայն ասել են, որ իմաստ, չունի քանի որ դրամատուրգներից շատերն իրար հետ այնքան լավ հարաբերությունների մեջ չեն եւ քննարկումների նոր հարթակ ստեղծելը ավելորդ կոնֆլիկտի առիթ է հանդիսանալու:
«Ինձ հետաքրքիր չէ, թե իտալացի կամ անգլիացի մեկի գործը ինչպես է բեմադրում հայ բեմադրիչը, ուստի, այս կայքի նպատակն է, որ ցանկացած հայ դրամատուրգի գործերի մասին՝ լինեն դասական, թե՝ ժամանակակից, հրապարակվելուց հետո առնվազն երեքից չորս թատերագետների կողմից կայքի պատվերով գրվեն հոդվածներ: Հոդվածագիրներից ամեն մեկն իր դիտարկումներով հանդես կգա, ապա կլինի կլոր սեղան եւ կարծիքների փոխանակում, գուցե եւ մտքերի բախում»,- ահա այսպես է Խոդիկյանը պատկերացնում կայքի հետ կապված հետագա ծրագրերը:
Մանրամասները՝ armtimes.com
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը