Ազգային ժողովում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն առաջարկել է օրենքով սահմանել, որ հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու իրավունքը վերապահվելու է ընդիդմությանը, սակայն դա ընդունելի չէ:
Ըստ նրա՝ նման կարգավորումը նպատակահարմար չէ, քանի որ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն կարող է իր գործունեության ընթացքում քաղաքական շահեր պաշտպանել, իսկ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցի շուրջ ևս ելույթ ունեցավ:
« Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործող նախագահը պնդում է, որ կուսակցական լինելը հանձնաժողովի անդամին կկաշկանդի, և նա կսկսի կատարել իր կուսակցության պատվերները: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկու ամիս առաջ հակակոռուպցիոն փաթեթ դրեց շրջանառության մեջ, որը մերժվեց: Մենք առաջարկում էինք ապակուսակցականացնել հանձնաժողովը և պնդում էինք, որ քանի որ Արտակ Շաբոյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, նա չի կարող հետապնդել այդ կուսակցության անդամներին տնտեսական մրցակցության լույսի ներքո և մրցակցությունը պաշտպանել: Հիմա Արտակ Շաբոյանը այստեղ հայտարարում է, որ անընդունելի է, որ ընդիդմությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունք ունենա: Մեր խմբակցության պատգամավոր պարոն Արամ Սարգսյանն առաջարկում է կողմ քվեարկել այս նախածգին, և մենք կարող ենք կողմ քվեարկել, սակայն նոր հանձնաժողովում, պարոն Շաբոյան, Դուք չպետք է լինեք՝ այս ամբիոնից ձեր իրականացրած պնդումների հիման վրա՝ չնայած, որ այդ պնդումներն այնքան էլ իրատեսական չեն: Խորհրդարանում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի անդամ, մարդու իրավունքների պաշտպան, ԲԴԽ անդամ: Այսինքն՝ ըստ ձեր պնդումների՝ այս բոլոր մարդիկ կաշականդվա՞ծ են: Սա աբսուրդ է», - ասաց Մարուքյանը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը