«Մենք ոչ թե Հայաստանում սուպեր վարչապետի ինստիտուտ ենք ստեղծում, այլ մենք ստեղծում ենք իր ժողովրդի ու պառլամենտի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Այս օրենքների նախագծերի փաթեթը, ըստ Կոստանյանի, ամբողջ պետական ապարատը դարձնում է «քաղաքական պատասխանատվության և պառլամետական վերահսկողության օբյեկտ». «Ցանկացած պարագայում մենք ունենում ենք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն և վարչապետի պաշտոն։ Հասարակության մեջ շատ են խոսում, որ այս համակարգով ստեղծում ենք սուպերվարչապետի ինստիտուտ։ Բայց, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ շատերը համաձայն չեն, որ երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դա ոչ թե իր իրավունքներն ես ավելացնում, այլ պատասխանատվությունն ես մեծացնում», - հայտարարեց Կոստանյանը։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր ընդունեց այս փաթեթը:
Գևորգ Կոստանյանի խոսքով՝ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ապրիլից հետո առընթեր կառույցներ չեն լինելու, որովհետև դա սկզբունքորեն անընդունելի կլիներ, քանի որ ոստիկանությունը, և Ազգային անվտանգությունը, դրանք հատուկ ծառույություն իրականացնող սուբյեկտներ են, որոնք առավել ևս պետք է ապաքաղաքական լինեն:
«Մենք դրան գնացել ենք այն պատճառով, որ Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, լինելով հատուկ մասնագիտական ծառայություններ իրականացնող մարմիններ, լինեն մաքսիմալ ապաքաղաքականացված: Իրենց համար քաղաքական պատասխանատվությունը կրում է վարչապետը»,- նշեց նա:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը