Արտառոց. Օդեսայում դեղին ձյուն է տեղացել (լուսանկար)
Ուկրաինական Օդեսայի մարզի հարավում՝ Իզմաիլ քաղաքում, դեղնավուն գույնի ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքապետ Անդրեյ Աբրամչենկոյին։
Լաբորատոր փորձաքննությունից պարզվել է, որ ձյան ներկայացված նմուշների թթվայնությունը չեզոք է, նստվածքում ավազա-շագանակագույն խառնուրդ կա, իսկ վնասակար քիմիական նյութեր չեն հայտնաբերվել։
