Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելության հարցերով, կարող է դա Ստեփանակերտի հետ քննարկել: Այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեղադրանքները:
«Ադրբեջանի ԱԳՆ-ում, ամենայն հավանականությամբ, Նովրուզը չափից ավելի բուռն են նշում, եւ աշխատավայրում սպիրտային խմիչքները չարաշահում են: Բաքվի պաշտոնյայի մեկնաբանություններն այլ բացատրություն չունեն:
Եթե Բաքվին լրջորեն հետաքրքրում են ջրի հասանելիության ապահովման եւ ջրային պաշարների կառավարման հետ կապված հարցերը, ապա դրանք կարող է Ստեփանակերտի հետ քննարկել, որը բազմիցս նման պատրաստակամություն է հայտնել: Կարծում եմ՝ Ստեփանակերտը դեռեւս պատրաստ է այս ոլորտում համագործակցելուն»,- հայտարարեց Տիգրան Բալայանը:
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հերթական անգամ թեման օգտագործել էր Հայաստանին մեղադրելու համար: Չնայած ջրի խնդիրներով «մտահոգությանը», Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է ջրի օգտագործման հարցը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը