Ալեքսանդր Լապշինը գալիս է Երևան
«Ապրիլի 20-ից 22-ը մասնակցելու եմ Երևանում կայանալիք «In Tour Expo 2018» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսին ես ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը` «Լապշինի ճամփաներով դեպի Բաքու», ծրագրում ներառված է մեկնում Բաքու Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Կուրդախանա բանտում (all inclusive) և ծանր հանցանքների Բաքվի դատարանը: Ճամփորդության գինը պայմանագրային է: Կատակում եմ: Իրականում ցուցահանդեսի ժամանակ պատմելու եմ ճանփորդելու մասին` հետաքրքիր է լինելու, եկեք», - այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
