Ազգային անվտանգության խորհրդականին Թրամփը ազատեց
Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտնել է,որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնն ապրիլին գեներալ Հերբերտ Մաքմաստերին կփոխարինի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում: «Ես ուրախ եմ, որ, սկսած 2018 թվականի ապրիլի 9-ից, Ջոն Բոլտոնը կդառնա ազգային անվտանգության հարցերով իմ խորհրդականը»,- գրել է Թրամփն իր թվիթերում: Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը Բոլտոնի հետ մի քանի շաբաթ քննարկում էր խորհրդականի պաշտոնում Մաքմաստերին փոխարինելու հնարավորությունը: Իրադրությանը ծանոթ աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչը նախագահին խոստացել է, որ «ինքը ոչ մի պատերազմ չի սկսի», եթե խորհրդական ընտրվի:
