Թուրքիան բանտարկյալների թվով 1-ին տեղում է Եվրոպայում՝ ԵՄ երկրների շարքում ռեկորդային թվով

Թուրքիան բանտարկյալների թվով Եվրամիության 43 երկրների շարքում առաջին հորիզոնականում է։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի կողմից երեկ հրապարակված քրեական վիճակագրության 2016թ․ տարեկան հաշվետվությունից։ Զեկույցի համաձայն՝ 2016թ․ թուրքական բանտերում անազատության մեջ է գտնվել 192․627 բանտարկյալ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Անգլիան է, որտեղ կա 94․000 բանտարկյալ։ Ընդ որում՝ Թուրքիայում ազատազրկվածների թիվը 10 տարվա ընթացքում՝ 2006-2016թթ-ին, ավելացել է  161 տոկոսով, ինչը ռեկորդային է ողջ Եվրամիության տարածքում։ Իսկ 2015-2016թթ․ ընթացքում Թուրքիայում կալանավորների թիվն աճել է 8 տոկոսով։ Այս ցուցանիշով երկիրը երկրորդ տեղն է գրավում Եվրոպայում՝ Բուլղարիայից հետո։ Թուրքիան նաև առաջատար է այն կալանավորների թվով, ում դեմ հարուցված դատական գործընթացները դեռևս չեն ավարտվել։ Նման բանտարկյալների թիվը Թուրքիայում կազմում է 37․1 տոկոս։ Զեկույցից հայտնի է դարձել նաև, որ Թուրքիայի բանտերում 3 տոկոսով ավելի շատ բանտարկյալ կա, քան դրանք կարող են ընդունել։ Թուրքիան երկրորդ տեղում է նաև 10 և ավելի տարվա ազատազրկման դատապարտված բանտարկյալների թվով։ Նրանք դատապարտյալների ընդհանուր թվի 45 տոկոսն են կազմում։ Իսկ առաջին տեղում  Հունաստանն է՝ 50 տոկոս ցուցանիշով։ Նշենք, որ Եվրոպայի համար այս չափանիշի միջին ցուցանիշը 15 տոկոսն է։ Ըստ բնակչության թվի և  բանտարկյալների թվի հարաբերակցության՝ Թուրքիան երկրորդ տեղում է  Վրաստանից հետո։ Թուրքիայում յուրաքանչյուր 10․000 բնակչից 245-ը ազատազրկված է։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am