«Ժողովուրդ» թերթը գրում է․ Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաեւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Բայց հետաքրքիր է այն փաստը, որ ապրիլի 9-ից 17-ը, այսինքն՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետի պաշտոնակատարը չեն ունենա երկրի կառավարման լիազորություններ: Այդ օրերին երկրի փաստացի ղեկավարը լինելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ փորձել է պարզել, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից 17-ը. որտե՞ղ է գնալու աշխատանքի: Չէ՞ որ վարչապետի նոր նստավայր՝ Բաղրամյան 26, նա կարող է վերադառնալ միայն այդ պաշտոնը ստանձնելու դեպքում: Ս. Սարգսյանի համար միակ աշխատավայրը մնում է իր ղեկավարած ՀՀԿ գրասենյակը: «Այն գործունեությունը, որ պարոն նախագահն անում է որպես կուսակցության ղեկավար, կատարում է Մելիք-Ադամյան 2-ում: ... Սարգսյանն ինքն իր գրաֆիկն է որոշելու եւ տնօրինելու իր օրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը