ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Նա՝ որպես հիմնական զեկուցող հանձնաժողովի անդամներին ներկայացրեց առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո դրանում արված փոփոխությունները:
Ըստ ներկայացված փոփոխության՝ Պետական պահպանության ծառայությունը պետք է գործի Ազգային անվտանգության ծառայության կազմում: Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ նախկինում կար ունեինք խորհուրդ, որը քննում էր գնումների հետ կապված բողոքները, որը կառավարության կառուցվածքից և կառավարության ենթակա մարմիններից դուրս էր: Սահմանադրությունը ներկայումս նման մարմնի ստեղծում չի ենթադրում, ուստի Կառավարությունն ինքը կսահմանի այդ անձանց թիվը, սակայն նրանց անկախության երաշխիքներն ամրագրվում են օրենքում:
Հաջորդ կարևոր փոփոխությունները կատարվել են «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում, որը ներառված է քննարկվող նախագծերի փաթեթում: «Խոսքը հեռախոսային խոսակցությունների վերահսկման մասին է: Հաշվի առնելով ժամանակակից տեխնիկայի զարգացումը՝ մենք այստեղ արտացոլել ենք այն ամենը, ինչը համապատասխանում է ներկայումս հեռահաղորդակցության ոլորտում տիրող իրավիճակին: Ավելի մանրամասն ենք կարգավորել ինտերնետային հաղորդակցությունը և այլն»,- նշեց Հարությունյանը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը