«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով ընդլայնվել է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Այսպիսով ընդլայնվել է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը՝ դրանք են պաշտոնը զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ և եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները: Բոլորը կարող են հասկացվել փոխկապակցված անձանց տրամաբանության տակ:
Հստակեցվել են նաև նվերներ ստանալու դրույթները, կանոնակարգվել է բոլոր պաշտոնական պարագաներում նվերներ ստանալը, ինչպես նաև համապատասխանորեն սահմանափակումներ են դրվել դրանց վրա, և կարգ պետք է մշակվի, որով ցանկացած այդպիսի նվեր պետք է հաշվառվի և հանձնվի:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը