Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին գործունեությունն ապահովելու նպատակով տարածքներ տրամադրեց: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 22-ի նիստում:
Մասնավորապես, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի 4881.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով:
Միաժամանակ, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմին, քանի որ վերջինս աշխատանքային տարածք չունի:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը