Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի
Մարտի 23-ին՝ ժամը 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Նիստի օրակարգում լինելու են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ հարցեր։
